Լրահոս

01.06.2017 23:51


Սյունիքի մարզում ուժեղ կարկուտ է տեղացել․ վնասվել են ցանքատարածքներ (ֆոտոշարք)

Սյունիքի մարզում ուժեղ կարկուտ է տեղացել․ վնասվել են ցանքատարածքներ (ֆոտոշարք)

Հունիսի 1-ին, ժամը 16:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ գյուղերում տեղացած կարկուտից վնասվել են ցանքատարածքներ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով Ակներ, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր և Արավուս համայնքներում մասամբ վնասվել են գարու, ցորենի, բանջարաբոստանային կուլտուրաների (կարտոֆիլի, լոբու սածիլներ) ցանքատարածքները և ծառերի բերքը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ու ՏԻ և ՀԳՄՀՎ պետերին:

Այս խորագրի վերջին նյութերը