Լրահոս

01.06.2017 20:59


Կասկածները հաստատվեցին․ բերման է ենթարկվել

Կասկածները հաստատվեցին․ բերման է ենթարկվել

Մայիսի 31-ին, ժամը 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից, հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ռուբեն Ս.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 24-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը