Լրահոս

01.06.2017 12:46


Երևանում իրանցիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երևանում իրանցիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Մոհամմեդ Մուստաֆան է։

Նույն օրը, ժամը 22։15-ին, նույն օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արամյանց» բժշկական կետրոն են տեղափոխվել 2 դանակահարված օտարերկրացիներ։ Նշված կենտրոն են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում, Փափազյան փողոցի 15 շենքի թիվ 58 բնակարանում վիճաբանության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 21-ամյա Բլանդ Իմադալդին Ալին խոհանոցային դանակով հարվածել է Մ. Մուստաֆայի կրծքավանդակին, այնուհետև Իրանի Իսլմական Հանրապետության քաղաքացի՝ 22-ամյա Մոհամմեդ Քադերիի ուսին։ Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, ո վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն տալ։ Նշված բնակարան են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր տունն ամբողջովին հայտնաբերել են տակնուվրա վիճակում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Բ. Իմալդադի Ալիին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը