Լրահոս

01.06.2017 12:37


Սեռական հարաբերության նպատակը տղամարդուց գումար շորթելն է եղել

Սեռական հարաբերության նպատակը տղամարդուց գումար շորթելն է եղել

Նախկինում սուտ մատնության համար դատապարտված կինն այսօր ամբաստանվում է շորթման մեղադրանքով. տղամարդու հետ սեռական հարաբերություն է ունեցել, որը տեսանկարահանել է և հարպարակելու սպառնալիքով գումար է շորթել:

Ըստ մեղադրանքի՝ Մարիամը Ա. Է.-ից զգալի չափերով գույքի հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր բջջային հեռախոսով գաղտնի տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և նշված վարկաբեկող տեսանյութերը տղամարդու կնոջը և այլ անձանց ցուցադրելու, հրապարակելու սպառնալիքով տղամարդուց մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար:

Մարիամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը