Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ընթացքում հայտարարել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի հրաժարականը կապված է եղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և քաղաքապետի միջև եղած տարաձայնությունների հետ։ Իսկ թե ինչումն են կայանում դրանք՝ Պուտինը չի բացահայտել։
-Իշխանական ներկայիս համակարգում նախագահը ուղղակիորեն ղեկավարում է նահանգապետերին,-հայտարարել է նա։ Այնուհետև Պուտինը կատակով ենթադրել է, որ Լուժկովին հեռացրել են «ոչ սպորտային պահվածքի համար»։
Լուժկովը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից Մեդվեդևի հրամանով «վստահության կորստի պատճառով» ձևակերպումով։ Հրաժարականին նախորդել է մամուլում մի շարք քննադատական հոդվածների տեղադրումը Լուժկովի և իր գործարար կնոջ՝ Ելենա Բատուրինայի վերաբերյալ։ Մոսկվայի նոր քաղաքապետ է նշանակվել ՌԴ կառավարության վարչակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինը։
Մեկնաբանելով Սոբյանինի գործունեությունը՝ Պուտինը նշեց, որ նա կարգուկանոն է հաստատում քաղաքում։ Վարչապետի կարծիքով՝ Սոբյանինը հենց այն մարդն էր, ով պետք էր Մոսկվային։
Պուտինը հայտնել է Լուժկովի հրաժարականի պատճառը