Լրահոս

31.05.2017 20:25


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-5-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 1-2-ը կնվազի 2-3 աստիճանով, 4-5-ը՝ նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում

Հունիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-5-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.60C (2006 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.10C (2001 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 20.00

Այս խորագրի վերջին նյութերը