«Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ տեղի է ունեցել շղթայական ՃՏՊ. կան տուժածներ
Մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan Skyline», «ՎԱԶ-21099» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-21099»-ի վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: