Լրահոս

31.05.2017 18:25


Պատահարներ ավտոճանապարհներին

Պատահարներ ավտոճանապարհներին

Մայիսի 30-ին՝ ժամը 20.45-ին, Երևանի Մայիսի 9-ի և Մանանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան», «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-21015», «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին՝ ժամը 15.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի «Հայուհու» հրապարակում բախվել է «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին՝ ժամը 3.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված «ԿամԱԶ»-ի, այնուհետև շարժվելով առաջ՝ բախվել է աջակողմյան պատին:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը՝ ժամը 12.55-ին, «գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 24-ամյա երիտասարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը