Լրահոս

31.05.2017 18:55


Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 30-ին՝ ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «պոլիտրավմա ախտորոշմամբ» բուժօգնության դիմած 62-ամյա քաղաքացուհին հայտնել է, որ Ագրարային համալսարանի մոտ վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացուհին նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 12.30-ին, Տերյան փողոցում՝ Ագրարային համալսարանի մոտ, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին՝ ժամը 6.30-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 32 տան դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, այնուհետև բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲԻԴ»-ի ուղևորը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը