Լրահոս

31.05.2017 11:00


Արամ Սահակյան. «Պրոֆեսիոնալիզմը՝ գենետիկ հատկանիշ»

Արամ Սահակյան. «Պրոֆեսիոնալիզմը՝ գենետիկ հատկանիշ»

Պլաստիկ վիրահատությունները մեծ տարածում են ստացել, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Իրական կյանքում, ինչպես ֆոտոշոփում՝ այսօր կարելի է ուղղել կամ ձևափոխել մարմնի գրեթե ցանկացած մաս: Միակ խնդիրը ճիշտ վիրաբույժ ընտրելն է՝ այնպիսի մարդ, որը չի շփոթի քո դեմքը հարյուրավոր այլ պացիենտների դեմքերի հետ:

Վիրաբույժ Արամ Սահակյանն արդեն 7 տարի է՝ ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը: Բացի այդ՝ վիրաբուժական գործունեություն է ծավալում ԵՊԲՀ-ի Առաջին կլինիկական հիվանդանոցում:

Պացիենտները բարձր են գնահատում երիտասարդ բժշկի պրոֆեսսիոնալիզմն ու բարեհամբույր վերաբերմունքը: Հենց այս վերջին հատկությունն է, որ թույլ է տալիս բժիշկ Սահակյանին հիանալի հարաբերություններ պահպանել իր ամենապահանջկոտ պացիենտների՝ երեխաների հետ: Վիրաբուժական միջամտության կարիք ունեցող փոքրիկները վարակում են բժշկին իրենց լավատեսությամբ, որն իր հերթին իր եռանդն ու վստահությունն է փոխանցում անհանգիստ ծնողներին:

Հորից՝ հայտնի պլաստիկ և միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանից ժառանգած գեները Արամ Սահակյանը համադրում է իր ստացած բարձրակարգ կրթության և ինքնազարգացման չդադարող գործընթացի հետ: Ընդունելով բոլոր տարիքի պացիենտների՝ նա արդեն հասկացել է. կնոջ համար գեղեցկությունն է հարմարավետ կյանքի առաջին նախապայմանը, ծնողի համար՝ իր երեխայի առողջությունը:

Հենց այս երկու կարևոր հարցերն են վիրաբույժ Արամ Սահակյանի հոգածության առարկան:

Այս խորագրի վերջին նյութերը