Մայիսի 30-ին, ժամը 18:37-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 2003 թ. ծնված Լ. Զ.-ը վերելակի խցիկից (5-րդ հարկի մակարդակ) ընկել է հորանը, իսկ 2003 թ. ծնված Վ. Ա.-ը մնացել է խցիկում (վնասել է ձեռքը)։ Տուժածները վերելակի հորանից և խցիկից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները Լ. Զ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Ա.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փորձաքննություն իրականացնելու նպատակով դեպքի վայրում են գտնվել «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը և «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը:
Վանաձորում երեխան ընկել է վերելակի հորանը