Լրահոս

30.05.2017 17:15


Հայաստանի Մ-21 հավաքական են հրավիրվել 21 ֆուտբոլիստներ

Հայաստանի Մ-21 հավաքական են հրավիրվել 21 ֆուտբոլիստներ

2017թ. հունիսին կմեկնարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլը: Հունիսի 13-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով Ջիբրալթարի հավաքականին: ՀՖՖ-ից հայտ նում են, որ նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի Մ-21 հավաքականը հունիսի 1-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հունիսի 2-ին թիմը կմեկնի Մոլդովա, որտեղ հունիսի 4-ին կանցկացնի ընկերական հանդիպում Մոլդովայի Մ-21 հավաքականի հետ: Մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում կվերսկսվի հունիսի 7-ին, իսկ հունիսի 10-ին թիմը կմեկնի Պորտուգալիայի Ֆարո քաղաք, որտեղ էլ կկայանա Ջիբրալթարի հավաքականի հետ հանդիպումը: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ 21 ֆուտբոլիստներին։

Այս խորագրի վերջին նյութերը