Մեսրոպ Հարությունյան. «ՀՌԱՀ–ի քվեարկությունը ոչ միայն բացահայտ խայտառակություն էր, այլև խուլիգանություն»
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի այսօրվա նիստում տեղի ունեցած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցութային հայտերի վարկանշային քվեարկությանն ու լիցենզավորված անձանց ընտրությանը՝ ասել է, թե չի կարող «Ա1+»-ի հասցեին հնչեցրած մեղադրանքների սուտ ու շիտակ լինելը պնդել, բայց ընդհանուր քվեարկությունն անվանել է խայտառակություն։
-Այն, ինչ կատարվեց «Ա1+»-ի քվեարկության ժամանակ, ոչ միայն բացահայտ խայտառակություն էր, այլև խուլիգանություն, երբ սովետական «ադաբրյամս»-ի ոճով բոլորը միատեսակ գնահատական են նշանակում։ Ընդհանուր քվեարկությունն էլ նույնն էր։ Ոնց կարող էին հանձնաժողովի 8 անդամներն էլ, ասենք, առաջին 5 մրցույթների համար բոլորը միասին 6 գնահատել։ Բոլորը միատեսա՞կ էին գնահատել։ Դա ուղղակի ծիծաղ է առաջացնում։ Պարզ երևում է, որ ամեն ինչ հրահանգված էր,-ընդգծել է նա։
Իսկ «ԱԼՄ» և «Երևան» հեռուստաընկերությունների մրցակցությունը Մեսրոպ Հարությունյանը չուզեց առանձնացնել ընդհանուր քվեարկությունից՝ նշելով, թե ընդհանուր քվեարկությունն էր ուղղորդված։

7or.am