Աշխարհ

29.05.2017 16:37


Քիմ Քարդաշյանը փոխնակ մայր է փնտրում իր հարազատների շրջանում

Քիմ Քարդաշյանը փոխնակ մայր է փնտրում իր հարազատների շրջանում

Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ դիմել է հարազատ քույրերին՝ Քորթնիին և Քլոեին՝ խնդրելով իր երրորդ երեխայի համար փոխնակ մայր դառնալ։ Այս մասին նա հայտարարել է «Watch What Happens Live» հեռուստահաղորդման եթերում։

Քիմի խոսքերով՝ ինքը ծրագրում է համոզել փոխնակ մայր դարձնել իր 32-ամյա կրտսեր քրոջը՝ Քլոեին այն դեպքում, երբ իր մայրը՝ Քրիս Ջեները, և մեծ քույրը՝ 38-ամյա Քորթնին, անձամբ են առաջարկել իրենց ծառայությունները։

«Sun»-ը նաև հայտնում է, որ այս սյուժեն կդառնա «Keeping Up With The Kardashians» ընտանեկան իրապատում շոուի հիմնական թեմաներից մեկը։

Երկրորդ երեխայի ծննդաբերությունից հետո բժիշկներն արգելել են Քիմին կրկին մայրանալ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը