Ադրբեջանը և Ռուսաստանը սահմանին իրականացնում են «Սահման-արգելապատնեշ» գործողությունը
Մայիսի 29-ից Ադրբեջանի հյուսիսային շրջաններում սկսել է այդ երկրի և Ռուսաստանի իրավապահ մարմինների՝ անօրինական միգրանտների, զենք տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» գործողությունը:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Գործողության շրջանակներում Ադրբեջանի հյուսիսային շրջաններում՝ ռուս-ադրբեջանական սահմանի երկայնքով, ոստիկանությունը հատուկ հսկիչ անցակետեր է տեղադրել: Իրավապահ մարմինները ստուգում են սահմանը հատող բոլոր մարդկանց, մեքենաները:
Գործողության հիմնական նպատակն է կանխել մարդկանց ապօրինի մուտքը, զենքի ու թմրանյութերի տեղափոխումը, ինրպես նաև ահաբեկչական կառույցների անդամների վնասազերծումը սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում:
Գործողությունը նախատեսում է շարունակել մինչև հունիսի 4-ը:
Նշենք, որ նմանատիպ զորավարժություն կողմերն անցկացնում են գրեթե ամեն տարի՝ սկսած 2008 թվականից:
Ադրբեջանը և Ռուսաստանը սահմանին իրականացնում են «Սահման-արգելապատնեշ» գործողությունը
Մայիսի 29-ից Ադրբեջանի հյուսիսային շրջաններում սկսել է այդ երկրի և Ռուսաստանի իրավապահ մարմինների՝ անօրինական միգրանտների, զենք տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» գործողությունը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: