Վահան Հովհաննիսյան. «Հարցը մեկ երկու կռիվը չէ կամ կռիվը չպատժելու խնդիրը չէ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին և Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանակությանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ պաշտոնական ներկայացված պատճառներից դատելով երկուսն էլ արդարացված են:
-Իհարկե վարչապետի կողմից արված նկատողությանը պետք է ուշադրությամբ վերաբերվել և պատժել այն մարդկանց, ովքեր խախտել են էթիկայի կանոնները կամ ինչ-որ կիսահանցագործ արարք են արել: Երբ չես կարողանում, նշանակում է թույլ ես ու քեզ գործից հեռացնում են,- ասել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ իր համար արդեն անհասականալի է այն, որ նախարարը, որը չկարողացավ համարժեք պատիժ գտնել պատժվեց, իսկ նա ով այդ համարժեք պատժին արժանի էր, ըստ կառավարության, շարունակում է պաշտոնավարել:
Ինչ վերաբերում է քաղաքապետի հրաժարականին նա ասել է.
-Եթե էթիկայի կանոններ են խախտված, մարդը տեսնելով, որ անհարմար վիճակի մեջ է դրել երկրի իշխանություններին, հրաժարական է տալիս, բայց ես չեմ հասկանում որոշ լրատվամիջոցների, ընդ որում, հլու հնազանդ լրատվամիջոցների, որոնք դրանից հետո սկսում են հրապարակել նյութեր, որտեղ ասվում է, որ քաղաքապետը անօրինական շինթույլտվություններ է տվել, ծառահատումներ է իրականացրել: Բա ինչո՞ւ էիք մինչ այդ լռում, եթե այդքան վատն էր,- նշել է Վահան Հովհաննիսյանը և հավելել, որ նման ձևի պաշտոնանկությունները շատ դժվար է անկեղծ մեկնաբանել, որովհետև անկեղծություն կայացրած որոշման մեջ չկա:
«Այդ պաշտոնանակություններից օլիգարխները դաս առա՞ն» լրագրողի հարցին ի պատասխան, Վահան Հովհաննիսյանն ասել է, որ այդ դասը նրանք պետք է առնեին դեռևս մի քանի նախագահ առաջ:
-Հարցը մեկ երկու կռիվը չէ կամ կռիվը չպատժելու խնդիրը չէ: Հարցն իշխանություն-բիզնես հարաբերակցությունն է: Շահերի կոնֆլիկտի դեմը կարողանո՞ւմ ենք առնել, թե՞ ոչ: Եթե ոչ, նույնիսկ եթե սկսեն սպիտակ "бабочка"-ներով ման գալ դրանք, ոչ մի բան չի փոխվի,- ընդգծել է նա:

7or.am