Լրահոս

29.05.2017 21:35


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում

Մայիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 31-ի, հունիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում են անձրև և ամպրոպ, 2-ի, 3-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.60C (1997 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.90C (2001 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 19.80

Այս խորագրի վերջին նյութերը