Լրահոս

16.12.2010 15:03


ՀՀԿ-ական պատգամավորը կուզենար եթերում տեսնել «Ա1+»-ին և «ԱԼՄ»-ին

ՀՀԿ-ական պատգամավորը կուզենար եթերում տեսնել «Ա1+»-ին և «ԱԼՄ»-ին

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, մեկնաբանելով «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղի չտրամադրելու և «ԱԼՄ»-ին եթերից զրկելու ՀՌԱՀ-ի որոշումը, «7օր»-ին ասել է, որ ժամանակի սղության պատճառով միայն հեռուստալուրերն է հասցնում դիտել և ավելի շատ հենց լուրերով է գնահատում տվյալ ընկերությունների աշխատանքը:

Ա1+»-ը եթեր չուներ, միայն ինտերնետային էջն է, բայց իհարկե քիչ լուրեր չի տալիս: ԱԼՄ-ն բավական շատ լուրեր տալիս էր, բայց, չգիտես ինչու, մրցույթը չանցավ: Իսկ «Արմնյուզը» բացի լուրեր տալուց, նաև արբայնակային հեռարձակում ուներ օտար երկրներում, այսինք ավելի մեծ լսարան ունի: Գուցե դա էլ ինչ-որ ձևով ազդել է մրցույթի վրա: Բայց քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում,-նշել է Ռ. Զոհրաբյանը' ավելացնելով, որ որպես հեռուստադիտող կուզենար, որ եթերում լինեին «ԱԼՄ-ն» և «Ա1+»-ը:

-Բախտները չբերեց, ինչ ասեմ,-հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը