Լոռու մարզում բախվել են 07-ը, Mercedes-ը և Լոռու մարզի դատարանի նախագահի Hyundai-ը. ավտոմեքենաները վերածվել է մոխրակույտի
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի Արջուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 AV 444 համարանիշի, Mercedes մակնիշի 35 AD 059 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 028 SS 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել և ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով Hyundai ավտոմեքենան հաշվառված է Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանի հաշվեկշռում և սպասարկում է դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է դատարանի նախագահի վարորդը, իսկ դատարանի նախագահը ավտոմեքենայում չի եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։