Լրահոս

26.05.2017 16:15


Հայտնաբերվել է արկ (լրացված)

Հայտնաբերվել է արկ (լրացված)

Մայիսի 26-ին, ժամը 12:07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտակա այգում հայտնաբերվել է ականանետի արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 25 տան մոտակա այգում հայտնաբերվել է արկ (տեսակը չի հաջողվել պարզել):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Առաջին բանակային կորպուսի ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը