Լրահոս

19.01.2010 11:09

Համանախագահները նախապատրաստում են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Համանախագահները նախապատրաստում են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

«Turan» գործակալությունը հաղորդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն(ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն(Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան) այս շաբաթ կայցելեն տարածաշրջան։ Հունվարի 20-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները կժամանեն Երևան, հունվարի 21-ին՝ Բաքու։ Այցի նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստումն է։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի վերջին նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Մինչդեռ, ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Ստեփանակերտում հայտարարել էր, որ նշված հանդիպումը տեղի է ունենալու այս շաբաթ։ Սակայն այդ հայտարությունից հետո ոչ ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, ոչ էլ ԱԳՆ-ից պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել նախատեսվող հանդիպման մասին։  Պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա նաև ադրբեջանական կողմից։

Նշենք, որ 2009թ. Մոսկվայում, Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը արդեն երկու անգամ հանդիպել են։

7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։