Լրահոս

16.12.2010 14:34


«People» ամսագիրն ընտրել է 2010թ. գլխավոր հերոսներին

«People» ամսագիրն ընտրել է 2010թ. գլխավոր հերոսներին

Ամերիկյան «People» ամսագիրը, որը մասնագիտացված է հանրահայտ մարդկանց կյանքի մասին նորություններով, կազմել է 2010թ. գլխավոր հերոսների վարկանիշը։ Ինչպես հայտնում է «Ռոյթերս»-ը, ցուցակում ընդգրկվել են դերասաններ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ և այլն։

Առաջին տեղը հրատարակությունը տվել է Սանդրա Բալոքին. նա ստացել է «տարվա կին» մրցանակը։ Ամսագիրն իր ընտրությունը նրանով է հիմնավորել, որ 2010թ. դերասանուհու համար բազմակողմանի էր՝  բավական լեցուն ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում։

Բալոկից բացի, «People»-ի վարկանշային ցուցակ են մտել Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, ովքեր ստացել են «Տարվա ամենադյութիչ ծնողներ» տիտղոսը, ինչպես նաև դերասանուհի Նատալի Փորթմանը, ում կոչել են «Էկրանի մարգարիտ»։ Ցուցակում հայտնվել են նաև չիլիացի հանքափորները, Ալյասկայի նախկին կառավարիչ Սառա Փեյնը և դերասան Մել Գիբսոնը (նրան նշել են որպես հակահերոս՝ իր սիրեցյալ Օքսանա Գրիգորևայից բաժանվելու աղմկահարույց պատմության համար)։

Այս խորագրի վերջին նյութերը