Լրահոս

26.05.2017 11:59


Արտակարգ դեպք Երևանում. 21-ամյա քաղաքացին Կարմիր բլուրում գլորվել է ձորը

Արտակարգ դեպք Երևանում. 21-ամյա քաղաքացին Կարմիր բլուրում գլորվել է ձորը

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ ձիարշավարանի հարևանությամբ գտնվող Կարմիր բլուր սարից քաղաքացի է գլորվել ցած։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին բժշկի հսկողությամբ փրկարարներն ու ոստիկանները պատգարակով վիրավորին իջեցնում են շտապօգնության ավտոմեքենան, որպեսզի նրան տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Վերին Չարբախի բնակիչ՝ 21-ամյա Քաջիկ Արզումանյանն է։

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորին փրկարարներն ու ոստիկանները տեղափոխում են մեծ դժվարությամբ՝ անցնելով մոտ 200 մետր տարածություն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը