Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Արագած Ախոյանը պատասխանել է «7օր» -ի թղթակցի հարցերին:
-Որպես ԱԺ պատգամավոր խորհրդարանի առաջին նիստից ինչպիսի՞ տպավություններ ստացաք:
-Բավականին լավ: Ես հստակ չեմ կարող ասել, քանի որ առաջին օրն է, բայց ընդհանուր հետաքրքիր է և ես հուսով եմ, որ ակտիվորեն մասնակցելու ենք բոլոր քննարկումներին, ու խմբակցությունում ճիշտ որոշում կայացնելու գործում բավականին ակտիվ ենք լինելու:
-Առայժմ ուսումնասիրության փուլում ենք, մենք դա կուսումնասիրենք և կհայտարարենք մի քիչ ավելի ուշ:
-Դուք անընդհատ հոգնակի թվով եք խոսում։ Կներեք, «մենք» ասելով նկատի ունեք ԲՀԿ-ի՞ն, խմբակցությա՞նը, թե՞ անձամբ Ձեզ:
-Խմբակցությանը, և հիմնականում ես որոշում կկայացնեմ և կասեմ:
-Բայց խմբակցությունն ինչպես որոշի, այդես էլ քվեարկելու ե՞ք:
-Իհարկե':
-Մի հումորային հարց: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր ազգանունը' Ախոյան, որոշակի զգուշավորություն կառաջացնի խորհրդարանում, պատգամավորները կմտածեն, թե այդ ո՞ւմ հետ եք ախոյան:
-Գիտեք, ազգանունը մենք չենք որոշողը, դա մեր պապերն են որոշել, թե մեր ազգանունն ինչ է լինելու: Օրինակ, ես և եղբայրս միասին ենք աշխատում, բայց մեր ընկերության անունը չենք դրել «Ախոյան եղբայրներ»: Մենք ընդամենն ունենք մի քանի կազմակերպություն, որ աշխատում են: Բայց ազգանունը կապ չունի:
Արագած Ախոյան

-Հատկապես ինչպիսի՞ օրենսդրական գործունեություն եք ծավալելու խորհրդարանում, շեշտադրումները հատկապես ո՞ր հարցերում եք դնելու:
-Առայժմ ուսումնասիրության փուլում ենք, մենք դա կուսումնասիրենք և կհայտարարենք մի քիչ ավելի ուշ:
-Դուք անընդհատ հոգնակի թվով եք խոսում։ Կներեք, «մենք» ասելով նկատի ունեք ԲՀԿ-ի՞ն, խմբակցությա՞նը, թե՞ անձամբ Ձեզ:
-Խմբակցությանը, և հիմնականում ես որոշում կկայացնեմ և կասեմ:
-Բայց խմբակցությունն ինչպես որոշի, այդես էլ քվեարկելու ե՞ք:
-Իհարկե':
-Մի հումորային հարց: Մտավախություն չունե՞ք, որ Ձեր ազգանունը' Ախոյան, որոշակի զգուշավորություն կառաջացնի խորհրդարանում, պատգամավորները կմտածեն, թե այդ ո՞ւմ հետ եք ախոյան:
-Գիտեք, ազգանունը մենք չենք որոշողը, դա մեր պապերն են որոշել, թե մեր ազգանունն ինչ է լինելու: Օրինակ, ես և եղբայրս միասին ենք աշխատում, բայց մեր ընկերության անունը չենք դրել «Ախոյան եղբայրներ»: Մենք ընդամենն ունենք մի քանի կազմակերպություն, որ աշխատում են: Բայց ազգանունը կապ չունի:
Հարզացրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը