Լրահոս

26.05.2017 08:53


Աբովյան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտում հրդեհ է բռնկվել

Աբովյան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտում հրդեհ է բռնկվել

Մայիսի 25-ին, ժամը 17:26-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Նաիրյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող քաղաքային մարզադաշտի արևելյան նստատեղերի դիտակետի գույքը, փայտե հատակը (մոտ 15 քմ) և դուռը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:40-ին, մարվել՝ 18:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը