Լրահոս

26.05.2017 08:36


Նորք Մարաշում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին բարձրացել է տանիք

Նորք Մարաշում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացին բարձրացել է տանիք

Մայիսի 25-ին, ժամը 20:37-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարների և հոգեբուժական բրիգադի համատեղ ուժերով (բացատրական աշխատանքների շնորհիվ)՝ 1961 թ. ծնված Յ. Ս.-ը ինքնուրույն իջել է տանիքից:

Այս խորագրի վերջին նյութերը