«Խորհրդարանական «ընդդիմության» հանդիսավոր «պայքարի» մասին»
Եթե Ձեր ներկայիս հանդիսավոր «պայքարը» իշխանությունների օրենսդրական կամայականությունների դեմ իրականացվեր Հայաստանի համար թիվ 1 խնդրին զուգընթաց,այն է՝ ընտրախախտ-հանցագործներին իշխանության լծակներից հեռացման հետևողական և սկզբունքային նախաձեռնություններով, կարելի էր հասկանալ և ընդդիմադիր պահվածք որակել: Սակայն, այն ինչով զբաղված եք այսօր, առնվազն ազնիվ չէ, քանի որ այդ «պայքարն» անթաքույց երկու նպատակ կարող է հետապնդել'
1. անհեռանկար հավատ, որ ընտրախախտ-հանցագործին կարելի է դաստիարակել,
2. սեփական հեղինակության ձևավորում ընտրողների մոտ:
Հավանաբար, չեք էլ ցանկանում հիշել,որ ներկա իշխանությունների օրինականացման կնքահայրերից կամ մասնակիցներից եք նաև Դուք, գուցե' և
ամենակարևոր:Ափսոսանքով պետք է նշել նաև, որ Ձեր ահռելի ներուժն ու հնարավորությունները, այդ թվում, ստացած աշխատավարձը, ուղղակի անիմաստ էք վատնում և, անտեսելով անցյալի փորձը, շարունակում եք անել այն, ինչը վաղուց անարդյունք իրականացվել է ՀՀ խորհրդարանական ընդդիմությունների կողմից:
Ավելին,ձևականությունները հասել են այն աստիճանի, որ «մատերի արանքով» եք նայում անգամ Ձեր հռչակած «քաղաքական օրակարգի» կարևորագույն խնդրին' ընտրական գործընթացներին:
Մասնավորապես, ընտրախախտ-հանցագործներին պատասխանատվության կանչելու,նրանց կողմից արդեն իսկ սկսված ընտրաբարեգործությունների կամ Ձեր գործընկեր-բիզնեսմենների հակասահմանադրական կարգավիճակի դեմ հետևողական նախաձեռնությունների փոխարեն, «100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ»-ի վերաբերյալ հակասահմանադրական, այսինքն, անիրականալի առաջարկություն ենք ներկայացնում,դարձնելով դա անգամ գերագույն խնդիր:
Իսկ քանի որ վերջինիս հասկանալու համար տարրական պատրաստավածություն չի էլ պահանջվում, կարելի է մտածել, որ մտածված եք դա անում' ընտրությունների արդար անցկացման իրական խոչընդոտները քողարկելու և, իշխանություններին այդ աջակցությամբ, Խորհրդարանում նորից տեղ զբաղեցնելու համար:
Գուցե և,անելանելի վիճակում գտնվող հայաստանցի ընտրողը հավատա ժողովրդավարության տպավորություն ստեղծող այս խաղին, սակայն միթե՞ դա կօգնի անգամ Ձեզ:
Հարգանքներով'
«Ընդդեմ ՀՀԿ ապօրինություններ» համահայկական կոմիտեի համակարգող Ռ. Թորոսյան
Հ.Գ. Ի դեպ, այս տարի լրացավ մեր Խորհրդարանի 20-ամյակը,որի մասին «մոռացել եք» այնպես, ինչպես, իրենց 20-ամյակը չմոռացող ՀՀԿ-ականները: