Լրահոս

25.05.2017 15:32


Երևան-Բավրա ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Երևան-Բավրա ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Մայիսի 24-ին, ժամը 13:10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Քեթի գյուղի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Բավրա հատվածի 141-րդ կմ-ին «DAF» մակնիշի WEL 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Ժ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման և մեքենայի հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը