Լրահոս

25.05.2017 14:13


Արաբկիրի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 26-ամյա տղայի դի

Արաբկիրի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 26-ամյա տղայի դի

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Սոսեի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 11-րդ բնակարանի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Խաչատուրովն է։

Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել՝ իրեն նետելով 6-րդ հարկից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում դատված է եղել և մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել և 1 շաբաթ առաջ էլ հոգեբուժական հիվանդանոցից էր դուրս գրվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը