Լրահոս

19.01.2010 10:37

Թուրքիայի ԱԳՆ–ն քննադատել է Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում քննարդատել է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը՝ նշելով, որ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Ներկա դրությամբ հրապարակվել է այդ որոշման ամբողջական տեքստը, որում նախապայմաններ պարունակող, ինչպես նաև արձանագրությունների ոգուն և բովանդակությանը հակասող դրույթներ են հայտնաբերվել։ Տվյալ որոշումը հարցականի տակ է դնում արձանագրությունների քննարկման անհրաժեշտությունը և խոչընդոտում հասնելու այդ փաստաթղթերի հիմնական նպատակին։ Նման մոտեցումն ընդունելի չէ։ Ինչպես միշտ, ցուցադրելով, թե հետևում է միջազգային պարտավորություններին, Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարում է նշված արձանագրությունների դրույթներին հավատարիմ մնալու մասին։ Նման հավատարմություն ակնկալում ենք նաև Հայաստանից»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։