Լրահոս

25.05.2017 09:09


Ալավերդիի դատարանի մոտ գտնվող հին կամրջից ինչ-որ բան պոկվել, ընկել է Դեբեդ գետը

Ալավերդիի դատարանի մոտ գտնվող հին կամրջից ինչ-որ բան պոկվել, ընկել է Դեբեդ գետը

Մայիսի 25-ին, ժամը 03:35-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի դատարանի մոտակայքում գտնվող հին կամրջից ինչ-որ բան պոկվել (ուժեղ դղրդյունով) և ընկել է Դեբեդ գետը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղազննման արդյունքում կամրջի (երկարությունը՝ 54 մ, լայնությունը՝ 9,3 մ, երկաթբետոնե) վերին և կողային հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Մթության և տեղանքի բարդության պատճառով կամրջի տակի հատվածն ամբողջությամբ զննել չի հաջողվել:

Փրկարարները, անվտանգության նկատառումներից ելնելով, կամուրջը երկկողմանի սահմանազատել են. դադարեցվել է երթևեկությունը, ինչը գիշերվա ընթացքում կիրականացվի հարակից կամրջով:

Մայիսի 25-ին, ժամը 07:38-ին դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Կամրջի ամբողջական զննման արդյունքում վնասված հատված չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը