Լրահոս

25.05.2017 08:26


Վանաձորում կինը սպանել է տարիներ առաջ սպանված «Ճաճոենց Էդոյի» 34-ամյա որդուն (ֆոտոշարք)

Վանաձորում կինը սպանել է տարիներ առաջ սպանված «Ճաճոենց Էդոյի» 34-ամյա որդուն (ֆոտոշարք)

Այսօր՝ մայիս 25-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Գուգարքի բաժին, որ կանչով մեկնել է Գուգարք գյուղի 6-րդ փողոցի 42 տուն, որտեղ տան մուտքի աստիճաններին հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է, սպանվածն էլ նույն հասցեի բնակիչ 34-ամյա Տիգրան Էդոյի Մարտիրոսյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սպանվածի վրա կան կրակոցի հետքեր: Մինչ դատաբժիշկն ու փորձագետները կաշխատեին դեպքի վայրում Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ սպանությունը կատարել է նույն հասցեի բնակիչ 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով քիչ առաջ ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Գուգարքի բաժին: Արդեն բաժնում բացատրական աշխատանքերի արդյունքում Լ. Կիրակոսյանը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը: Վերջինս քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է:

Գ․Շամշյանը հայտնում է նաև, որ իր հետ զրույցում մի քանի հարևաններ, ովքեր չցանկացան ներկայանալ ասում էին. «Մի օր սա տեղի էր ունենալու, ամուսինը հաճախակի էր ծեծի ենթարկում կնոջը, գրեթե ամեն օր տանից լսում էինք ամուսնու հայհոյախառն արտահայտությունները կնոջ հասցեին: Կինը «քար» պետք է լիներ, որ դիմանար տարիներ առաջ սպանված «Ճաճոի Էդոյի» որդուն»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպավածը Վանձորում հայտնի «Ճաճոենց Էդոյի» տղան է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը