Հունվարի 18-ին, ժամը 19.52-ին Արագածոտնի մարզից ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ծաղկահովիտ գյուղից մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում' «Մերսեդես» մակնիշի 42 ՍՕ 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել քարերին, ինչի հետեւանքով մեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Հովիկ Գրիգորյանը և ուղեւոր, 1985 թ. ծնված Անդրյուշ Ներսիսյանը տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:
Մինչ փրկարարների' կանչի վայր հասնելը, տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ծաղկահովտի հիվանդանոց:
Հիվանդանոցում Հ. Գրիգորյանը մահացել է, իսկ Ա. Ներսիսյանը, առաջին բուժօգնություն ստանալով, տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն:Ըստ բժիշկների' Ա. Ներսիսյանի առողջական վիճակը բավարար է: Փրկարարների և բնակիչների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:
Ավտոպատահար