Լրահոս

24.05.2017 15:06


Նորածնի պորտալարը անջատվել է ձգվել-պոկվելու միջոցով ու մահացել արտաքնոցն ընկելու հետևանքով

Նորածնի պորտալարը անջատվել է ձգվել-պոկվելու միջոցով ու մահացել արտաքնոցն ընկելու հետևանքով

2017թ. փետրվարի 14-ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում երիտասարդ կնոջ կողմից արտաքնոցում ծննդաբերելու դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:

Մասնագիտությամբ մանկավարժ 30-ամյա կինն սպասելիս է եղել իր չորրորդ երեխային, եւ սահմանված կարգով հաշվառվել «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիվանդանոցում։ Կնոջ համար 4-րդ երեխան սպասված է եղել և հղիության շրջանում պատշաճ գտնվել է բժշկական հսկողության ներքո։ Հղիությունն անցել է նորմալ, խնդիրներ և գանգատներ չի ունեցել:

Ողբերգական դեպքի օրը հղիության 8-րդ ամսում գտնվող կինը գնացել է արտաքնոց՝ բնական կարիքները հոգալու համար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում ծննդաբերել է և պտուղն ընկել արտաքնոցի մեջ:

Փորձագետները հավաստել են, որ փոքրիկը եղել է հասուն, կենդանածին, սակայն պորտալարը անջատվել է ոչ թե բժշկական միջամտության հետևանքով, այլ՝ ձգվել- պոկվելով, իսկ կնոջ մոտ հայտնաբերվել են հետծննդյան պատռվածքներ:

Նորածինը դժբախտ պատահարի զոհ է դարձել. մահացել է արտաքնոցը ընկնելու արդյունքում կղանքային զանգվածներով շնչառական ուղիների փակման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից:

Այս խորագրի վերջին նյութերը