Լրահոս

24.05.2017 14:30


Նուռնուս գյուղում «Հրաշք այգի» ՍՊԸ-ի վարորդը սելիտրայով բարձված ГАЗель-ով կողաշրջվել է

Նուռնուս գյուղում «Հրաշք այգի» ՍՊԸ-ի վարորդը սելիտրայով բարձված ГАЗель-ով կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ГАЗ C 41 R 13-50 մակնիշի 493 AF 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Հաբեթ Այիխանյանը Նուռնուս գյուղի ամառանոցների ճանապարհին՝ ոլորանապտույտ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել մեկ այլ ոլորանապտույտ հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գրանցված «Հրաշք այգի» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխված վարորդն աշխատում է նշված ՍՊԸ-ում։

Մեքենան բարձված է եղել սելիտրայով պարկերով և ամբողջը թափվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը