Լրահոս

24.05.2017 18:04


Պատահարներ ավտոճանապարհներին

Պատահարներ ավտոճանապարհներին

Մայիսի 22-ին՝ ժամը 16.30-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 52/3 շենքի բակային տարածքում վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մայիսի 23-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին՝ ժամը 10.30-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Գոշ-Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել փոսը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան 13-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 23-ին՝ ժամը 10.05-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում՝ Մ2-Զառիթափ ճանապարհի 4-րդ կմ-ին, իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը