Լրահոս

11.01.2011 10:13


Թունիսի իշխանությունները խժդժությունների պատճառով փակում են դպրոցներն ու բուհերը

Երկուշաբթի օրը Թունիսի իշխանությունները հայտարարություն են տարածել՝ դպրոցների և բուհերի ժամանակավոր փակման մասին՝ հաշվի առնելով երկրում շարունակվող անկարգությունները, որոնց զոհ են դարձել տասնյակ մարդիկ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ հղում կատարելով Թունիսի կրթության նախարարության տարածած հաղորդագրությանը։

Նշենք, որ անցած հանգստյան օրերին խժդժություններ էին տեղի ունեցել Թունիսի երեք քաղաքներում։

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ Թունիսի արևմտյան հատվածում տեղեկայված և մայրաքաղաքից 300 կմ հեռավորության վրա գտնվող Կասերին քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 5 մարդ։

Եվս 5 մարդ է զոհվել ոչ հեռու գտնվող Թալա քաղաքում։

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը՝ նախարարությունը տեղեկացրել է, որ փողոցային անկարգություններ են տեղի ունեցել Ռեգեբ փոքրիկ քաղաքում, որի ժամանակ էլ 4 մարդ է զոհվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը