Լրահոս

26.05.2017 07:25


Այսօր Վերջին զանգն է

Այսօր Վերջին զանգն է

Այսօր Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին զանգ» է։ 2016-17 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 29.642 շրջանավարտներ: ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորողներ:

Օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում:

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-23-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը