Դեկտեմբերի 16-ին իր աշխատանքներն է շարունակել ՀՀ ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ վարչապետից նամակ է ստացվել, որտեղ ասվում է, որ օրակարգից հանվել են «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Վարման կարգով ելույթ է ունեցել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին լավ լուրի համար, նշելով, սակայն, որ դեռևս օրակարգի հետ կապված խնդիրներ կան և իրենք հորդորում են ԱԺ նախագահին կառավարությունից պահանջել, որ օրակարգից հանվեն նաև աղբահանության, կենսաթոշակային բարեփոխումների և լեզվի մասին օրենքը:
Այնուհետև վարման կարգով ձայնի իրավունք է վերցրել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա ևս շնորհակալություն է հայտնել ԱԺ ղեկավարությանը, որ կառավարության հետ բանակցություններում ինչ-որ հաջողությունների ստացվեց հարցնել.
-Իհարկե մեր կառավարությունն ավելի հեշտ է զիջումների գնում թուրքերի հետ բանակցություններում, քան սեփական ժողովրդի և Ազգային ժողովի, բայց...,- նրա խոսքը կիսատ մնաց, քանի որ դահլիճից մի շարք պատգամավորներ վրդովված ռեպլիկներ բաց թողեցին, մասնավորապես ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը, ինչին ի պատասխան Վահան Հովհաննիսյանն ասաց,- Վրես չգոռաս դու: Սա իմ կարծիքն է, եթե ինչ-որ մարդկանց դուր չի գալիս կարող են դուրս գալ:
ԱԺ արտահերթ նիստը սկսվեց վիճաբանությամբ

7or.am