Լրահոս

23.05.2017 17:25


Նորածնի դին փողոցում թողած կինը բերման է ենթարկվել

Նորածնի դին փողոցում թողած կինը բերման է ենթարկվել

Մայիսի 15-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, դեպքի առթիվ 15.05.2017թ. ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչակա վարչությունում նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 1977 թ. ծնված Լ. Մ.-ն: Նա խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է:

Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է: Լ. Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը