Մայիսի 21-ին՝ ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային, աջ քունքի, աջ ականջախեցու, ձախ ձեռնաթաթի, աջ ծնկահոդի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա երիտասարդ և հայտնել, որ աստիճանների վրա վայր է ընկել: Մայիսի 22-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 21-ին՝ ժամը 17.45-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում «Պեժո 405» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ երիտասարդին՝ պատճառելով վնասվածքները: Մայիսի 22-ին՝ ժամը 13.45-ին, վարորդը Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների կողմից ներկայացվել է Կոտայքի բաժին և տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:
17-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել
Մայիսի 21-ին՝ ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային, աջ քունքի, աջ ականջախեցու, ձախ ձեռնաթաթի, աջ ծնկահոդի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա երիտասարդ և հայտնել, որ աստիճանների վրա վայր է ընկել:
Մայիսի 22-ին ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 21-ին՝ ժամը 17.45-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում «Պեժո 405» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ երիտասարդին՝ պատճառելով վնասվածքները:
Մայիսի 22-ին՝ ժամը 13.45-ին, վարորդը Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների կողմից ներկայացվել է Կոտայքի բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: