Լրահոս

23.05.2017 14:34


Ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած (փոփոխված)

Ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած (փոփոխված)

Մայիսի 23-ին, ժամը 13:47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի 77 AM 477 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը: Ավտոմեքենայի վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ն.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը