Լրահոս

23.05.2017 19:05


Դրամապանակի գողը խոստովանական բացատրություն է տվել

Դրամապանակի գողը խոստովանական բացատրություն է տվել

Մայիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհուց գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակ, որի մեջ եղել է 69.000 դրամ, 500 ռուբլի և տարբեր խանութների զեղչի քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1988 թ. Գոռ Պ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 22-ին ներկայացել է Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը