Լրահոս

23.05.2017 09:59


Վայոց Ձորում 29-ամյա վարորդը Mercedes-ով մինչ կհայտնվեր ձորում, բախվել է խոշոր եղջերավոր անասունի (լուսանկար)

Վայոց Ձորում 29-ամյա վարորդը Mercedes-ով մինչ կհայտնվեր ձորում, բախվել է խոշոր եղջերավոր անասունի (լուսանկար)

Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայց Ձորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Սևակ Ղազարյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 156-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 35 CV 060 համարանիշի ավտմեքենայով Սարավան գյուղի վարչական տարածքում բախվել է խոշոր եղջերավոր անասունին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անասունը ( հորթ) տեղում սատկել է, իսկ վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ սահել ձորը: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Գորիսի բնակիչ, 60-ամյա Սամվել Օհանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվոլ ձորից և տեղափոխվել Վայքի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը