Լրահոս

22.05.2017 23:14


Հայտնաբերվել են նռնակներ՝ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում (լրացված, ֆոտոշարք)

Հայտնաբերվել են նռնակներ՝ «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում (լրացված, ֆոտոշարք)

Մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակա այգում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊՎ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Հայտնաբերվել է «F1» տեսակի 3 նռնակ՝ առանց պայթուցիչի (պայթուցիչները եղել են մոտակայքում):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ սակրավորական խմբի մոտենալը:

Ոստիկանության բաժնի աշխատակիցները նռնակները տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը