Լրահոս

22.05.2017 18:00


Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 21-ին՝ ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջանիբեկյան և Պարսեղովի փողոցների խաչմերուկում բախվել է աղբարկղի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին՝ ժամը 2.00-ին, «Մերսեդես ՋԻ 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 120 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված մոտ 35-45 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է անգիտակից վրճակում:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշի և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին՝ ժամը 6.00-ին, «ՎԱԶ 21120» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում «Մերսեդես Բենց E-320» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 19-ին՝ ժամը 16.25-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 5 հասցեի մոտ իրար են բախվել «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով մայիսի 20-ին՝ ժամը 13.25-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 21-ին՝ ժամը 00.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲԻԴ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը և «ԲԻԴ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին՝ ժամը 8.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել-32213» մակնիշի միկրոավտոբուս և «ՊԱԶ-3205» մակնիշի ավտոբուս:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել-32213»-ի վարորդը և «ՊԱԶ-3205»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին՝ ժամը 13.00-ին, «Չերի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ. Խորենացու փողոցի 90 հասցեի մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Չերի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով մայիսի 20-ին, ժամը 13.00-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին՝ ժամը 8.30-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 139 տան մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Ֆոլքսվագեն» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը, նրա 2 ուղևորը, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և «Նիսսան»-ի ուղևորը բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Փարպի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Արզնիի գազալցակայանի մոտ իրար են բախվել «ՈւԱԶ» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը