Լրահոս

22.05.2017 17:30


10–ամյա տղան, 6 երիտասարդ և 79–ամյա տղամարդը վրաերթի են ենթարկվել

10–ամյա տղան, 6 երիտասարդ և 79–ամյա տղամարդը վրաերթի են ենթարկվել

Մայիսի 21-ին՝ ժամը 13.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ավանեսովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 8/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 20-ին՝ ժամը 8.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Տերյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, տեղափոխել է նրան հիվանդանոց ու ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղամիջում վրաերթի է ենթարկել 6 երիտասարդի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը