Լրահոս

18.01.2010 17:12


Դամբուլայի՞ն, թե՞ վնասակարության քաղաքականություն

Դամբուլայի՞ն,  թե՞ վնասակարության քաղաքականություն

-Այսօր դրամը պետք է նույնիսկ դիտավորյալ արժեզրկել,-«Հայացք» մամուլի ակումբում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը,-այսօր մարդիկ մտածում են՝ մի հատ ռեստորան բացենք, մի քիչ փող աշխատենք։ Այլ մտածողություն է պետք. պետք է մտածել՝ ինչ արտադրել, որ կարողանանք վաճառել։ Երկիրը պետք է սկսի արտահանել։

Բանախոսը նշել է, թե իրականում դրամը շարունակվում է արժեզրկվել եվրոյի և այլ արժույթների նկատմամբ։

-Միջազգային հաշվարկներում այլևս դոլարը չի գերակայում։

Հրանտ Բագրատյանն ասել է, թե չգիտի էլ՝ ինչ անվանում տա այսօրվա դրամավարկային քաղաքականությանը.

-Չգիտեմ՝ ինչ ասեմ՝ վնասակարությա՞ն, դամբուլայի՞ն: Նրանք միայն մտածում են մի հատ խաշանոց բացեն, գնան խաշ ուտեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը