Լրահոս

22.05.2017 20:04


Զենք-զինամթերք՝ տանը կից շինությունն ապամոնտաժելու ժամանակ

Զենք-զինամթերք՝ տանը կից շինությունն ապամոնտաժելու ժամանակ

Մայիսի 20-ին՝ ժամը 12.50-ին, 1978 թ. ծնված Մելանիա Ա.-ից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տանը կից շինությունն ապամոնտաժելու ժամանակ զենք-զինամթերք է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին Մելանիա Ա.-ն ներկայացրել է կարճեցված փողով և խզակոթով, 12 մմ տրամաչափի մեկփողանի, առանց գործարանային համարի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 13 և 5,45 մմ տրամաչափի 19 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք էր բերել 1989-1994թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:


Այս խորագրի վերջին նյութերը