Լրահոս

22.05.2017 18:19


Մայիսի 19-22-ն արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը

Մայիսի 19-22-ն արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 19-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 26-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 23, խարդախության 8, կաշառակերության 3, շորթման, հարկերից խուսափելու, մաքսանենգության, դրամանենգության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, գողության և յուրացման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը